ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Թոփթիգին

Թոփթիգին
24.01.2025 | 18:01

Թրամփի ելույթը Դավոսում,

Թրամփի ուլտիմաատումը Պուտինին,

Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Բեն Սալմանի հետ,

Նավթի գները ՝ բարելը 20 դոլլար,

Ահ-սարսափ են տարածում ԶԼՄ -ները:

Ճիշտ Սալտիկով -Շչեդրինի «Թոփթիգին» հեքիաթի հերոսն է դարձել Թրամփը:

Անտառը նոր կառավարիչ Թոփթիգինից արյուն էր ուզում:

Իսկ վերջինս արջավարի կերավ ճուռակին:

Իմացեք, ամերիկյան, մասնավորապես Թրամփի քաղաքականության կոնցեպցիան, կառուցվածքը պոկերն է ու բլեֆը...

Թրամփը, ինչպես տեսել ենք, հողին հավասարեցրեց Հյուսիսային Կորեան:

ՈՒ միստր Կիմին էլ տիկ հանեց..

Ծիծաղելի են Թրամփի ասածները, մանավանդ հոխորտանքները լուրջ ընդունելը, դրանք ծանր զարթխումի պատճառ են դառնալու հենց ինքնասիրահարված Թրամփի համար:

Դրածոն ու տնփեսան նույն բանն են:

Թրամփը որոշակի պայմանավորվաածության արդյունքի դրածո է:

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2860

Մեկնաբանություններ